Արթուր Ջավադյանը հանդիպել են ԱՄՀ գործադիր տնօրենի հետ

Իրադարձային 23.10.2019   10:19   60
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ավարտվել է ՀՀ պատվիրակության այցը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

ԿԲ-ից հայտնում են, որ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի 2019 թվականի տարեկան ժողովի վերջին օրը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ։

Հանդիպման ընթացքում հայկական կողմը շնորհավորել է տիկին Գեորգիեւային ԱՄՀ տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Բարձր է գնահատվել ԱՄՀ դերը զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության կայունացման հարցում։

Քննարկվել են ներկայումս ԱՄՀ հետ համատեղ իրականացվող ծրագրերը, Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները, տարածաշրջանային հնարավորությունները։ 

Հանդիպման վերջում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տիկին Գեորգիևային հրավիրել է Հայաստան՝ ԱՄՀ հետ համատեղ իրականացվող համաժողովներից մեկին մասնակցելու համար։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արթուր Ջավադյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon