Արթուր Ջավադյանը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ

Իրադարձային 21.10.2019   11:43   63
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությունը, որի կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, Դիլիջանի ՈւՀԿ ղեկավար Արմեն Նուրբեկյանը անցկացրել են մի շարք հանդիպումներ:

Մասնավորապես կայացել է պատվիրակության հանդիպումը ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լաննոյի և փոխտնօրեն Ռիչարդ Դորնբուշի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՀ առաքելության վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները և ԱՄՀ հետ հաստատված ծրագրի կատարման ընթացքը: Կողմերը քննարկել են նաև Հայաստանի մակրոտնտեսական վերջին ցուցանիշները, ինչպես նաև ֆինանսական համակարգի կայունությանը միտված ԿԲ կողմից իրականացված քայլերը: Էնթոնի Դե Լաննոյը նշեց, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի զարգացմանը միտված քայլերը և ուրախ է արձանագրել գրանցված դրական արդյունքները:

Հայաստանի պատվիրակությանը ընդունել է նաև ԱՄՀ Միջին արևելքի և կենտրոնական ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը: Նա ևս մեկ անգամ գոհունակություն է արտահայտել օգոստոս ամսին Հայաստան կատարած իր այցելության արդյունքներից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԱՄՀ հետ Հայաստանի իշխանությունների հետ իրականացվող նոր՝ 2019թ. մայիսին հաստատված ծրագրի առաջին փուլի կատարողականի մոնիտորինգի դրական արդյունքներին՝ նշելով, ծրագրում նախանշված բարեփոխումների կարևորությունը:

Պարոն Ջիհադ Ազուրը և կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պայմանավորվածություն են ձեռք բերել 2020թ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում ԱՄՀ հետ համատեղ գիտաժողովի անցկացման հարցում: Կողմերը պայմանավորվել են համատեղ քննարկել գիտաժողովի անցկացման ճշգրիտ ժամկետներն ու քննարկվող թեմաների շրջանակը՝ դիտարկելով նաև այն ավանդական դարձնելու հնարավորությունը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արթուր Ջավադյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon