Արթուր Դավթյան․ «Այո՛, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալիս»

Օրենքի ուժով 19.06.2019   10:30   280
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնաբանել է ամբաստանյալի կարգավիճակում գտնվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատարանում արված հայտարարությունները։
Ըստ Դավթյանի՝ շատ խորհրդանշական է, հատկապես մեղադրյալի հայտարարությունները, որ յուրաքանչյուրն իր կատարած արարքի համար պատասխան է տալու․ «Ես դա շատ խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի արտահայտություն է անում այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրված հանցանքների կատարման պահին Հանրապետության նախագահ հանդիսացած անձը։ Ես կարծում եմ՝ սա վկայում է բավականին լուրջ արդյունքների մասին։
Այո՛, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալիս
»։ 
Գլխավոր դատախազը հույս հայտնեց, որ դատավորն այլևս բարոյական֊հոգեբանական ճնշումներին չի ենթարկվի։ «Ակնհայտ է, որ պաշտպանության կողմը գործի քննությունը արհեստականորեն ձգձգելու միտում ունի, արդեն տեսնում ենք։ Միտումը ակնհայտ է, նախորդ նիստը ինչ֊որ հարցուպատասխանի էր վերածվել, յուրաքանչյուրս պետք է իմանանք՝ որ պահին ասելու, խոսելու իրավունք ունենք»,-նշեց Դավթյանը։
Անդրադառնալով այն կարծիքներին, թե տասը տարի շարունակ դատախազությունն է անգործություն դրսեւորել այս գործով, պատասխանեց. «Դատախազություն ապացույցները գնահատող գործառույթ ունեցող մարմին է, ապացույց ձեռք բերող մարմին չէ»։
Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է մեղադրող կողմ բողոքների քննությունը՝ առաջին ատյանի որոշման դեմ։ 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արթուր Դավթյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon