Արթուր Բարսեղյանը լողի ՀՀ ռեկորդ է սահմանել

Սպորտ 01.04.2021   20:30   859

Մեկամյա ընդմիջումից հետո տեղի է ունեցել Հայաստանի լողի առաջնությունը: Երևանում, Դավիթ Համաբարձումյանի անվան լողավազանում, մրցել են 108 մարզիկ-մարզուհի:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, 100 մ. ազատ լողաոճում 49,73 վայրկյանով ՀՀ ռեկորդ է սահմանել և միջազգային վարպետի արդյունք է ցույց տվել Արթուր Բարսեղյանը: Նույն ոճում, կանանց պայքարում, վարպետի արդյունքով աչքի է ընկել Վարսենիկ Մանուչարյանը. 50 մ.՝ 26, 92 վայրկյան և 100 մ.՝ 58, 24 վայրկյան:

Լարված մրցակցություն է ծավալվել նաև 50 մ., 100 մ. և 200 մ. բրասում: 200 մ. մրցատարածություում առաջին եռյակում դասավորված Էդվարդ Ասատրյանի /Երևան/, Ռուբեն Հարությունյանի /Գյումրի/,Դավիթ Մարգարյանի /Երևան/ արդյունքների տարբերություններն ընդամենը տասնորդական վայրկյաններով են. 2.29,42, 2.30,00 և 2.30, 52: Էդվարդ Ասատրյանը 100 մ. բրասում առաջին անգամ լրացրել է վարպետի նորմա /1.06,94/:

Բոլոր մասնակիցներից միայն մեկը՝ Արթուր Բարսեղյանն ունի Օլիմպիական վարկանշային Բ՝ երկրորդ կարգի արտոնագիր, որին արժանացել է դեռևս 2019 թ.: Տոկիո մեկնելու համար հարկ է լրացնել առաջին կարգը:

Նա արագ վայրկյաններ պիտի ցույց տա պաշտոնական և վարկանշային համապատասխան մրցաշարերում: Կարևոր են Եվրոպայի, աշխարհի առաջնությունները, Բելառուսում, Լատվիայում, Ուկրաինայում, ՌԴ-ում և այլ երկրներում նախատեսված վարկանշային մրցաշարերը:


 Պիտակներ
         լողորդ, լող


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb