Արթուր Աքշելյանը Բազելի կոմպոզիտորական մրցույթում նվաճել է 2-րդ տեղը

Muzic 23.03.2021   20:30   93

Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, «Ասոնանս» անսամբլի դիրիժոր Արթուր Աքշելյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված Կոմպոզիտորական երրորդ միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Աքշելյանը նշում է, որ մրցույթից վառ տպավորություններով է վերադարձել, քանի որ հնարավորություն է ունեցել առնչվելուﬔծ վարպետների, ինչպես նաև վիրտուոզ երաժիշտների հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորը խոստովանում է, որ ձեռք բերված հմտությունները նեղ մասնագիտական են: Առիթների դեպքում փորձում է ստացածը փոխանցել տարբեր շրջանակների:

«Բնականաբար ﬕշտ հետաքրիքիր և կարևոր փորձառություն է համագործակցել բարձրակարգ նվագախմբերի, աշխատել հոյակապ երաժիշտների և դիրիժորի հետ։ Մեր օրերում բավական բարդ է, նամանավանդ ծավալուն նվագախմբային երաժշտության պարագայում, ունենալ կատարուﬓեր։ Անկասկած, նման իրադարձություններից հետո նոր մտահղացուﬓերի, նոր նախագծերի իրագործման ցանկություն է առաջանում»,- շեշտում է Աքշելյանը:

Մրցույթի արդյունքում կոմպոզիտորի «Երեք պիես նվագախմբի համար» գործը կատարել է Բազելի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ֆրանչեսկ Պրատի ղեկավարությամբ։ Ըստ Աքշելյանի՝ ցանկացած նոր իրադարձություն կարևոր է առաջ շարժվելու և էլ ավելի կատարելագործվելու առումով։

Աքշելյանը ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (Վարդան Աճեմյանի դասարան), այնուհետև ժնևի բարձրագույն երաժշտական դպրոցում, ինչպես նաև Բոստոնի համալսարանում՝ աշխատելով Ռ. Քորնելի հետ։

Գրում է հիմնականում կամերային և նվագախմբային երկեր։ Համագործակցել է տարբեր անսամբլների և նվագախմբերի հետ, մասնակցել է մի շարք փառատոնների, որոնցից են  «Musica Nova»,  «Festival Amadeus», «Gaia Festival», «Shanghai New Music Week»,  «Gaudeamus New Music Week», «Abeldoben»  և այլն:  
Կոմպոզիտորին բարձր են գնահատել  տարբեր միջազգային մրցույթներում, որոնցից են Մոնրեալի NEM երիտասարդ կոմպոզիտորների ֆորումը (2-րդ մրցանակ «Տուշպուեա» անսամբլի համար), Ժնևի մրցույթը (1-ին մրցանակ, Լարային կվարտետ), «Գաուդեամուս»  (հատուկ մրցանակ, «Lichtfarben »  ջութակի և անսամբլի համար), «Պրե-արտ» մրցույթները (1-ին մրցանակ, «Kyrie» չորս գործիքի համար) և այլն։ Վերջին շրջանում համագործակցում է «Dilijan chamber music series»-ի, «Ֆեստիվալ Ֆլաժե»-ի, «Orpheus» մրցույթի, «ՄինկոՖ» հիմնադրամի և այլ կազմակերպությունների հետ։  

2019-ից վերադառնալով Հայաստան՝ աշխատում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում:


 Պիտակներ
         կոմպոզիտորական մրցույթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb