Արտիգաս այգի, Իսպանիա

Art News 22.02.2020   21:00   1208

Իսպանիայում է գտնվում զարմանալի Արտիգաս այգին, որը տեղավորված է փոքրիկ Լա Պոբլա դե Լիլյետ քաղաքում և համարվում է Անտոնիո Գաուդիի մեծագույն ստեղծագործություններից մեկը։ Այգին գտնվում է Լյոբրեգատ գետի ափին ու «սարքավորված է» հարմարավետ կամուրջներով ու զբոսանքի համար նախատեսված քարե արահետներով։ Այգին զարդարում են Գաուդիին հատուկ ոճի մեծաքանակ արձանները։ Այն նաև թաքնված տեղանքներ ունի։

Արտիգաս այգում, բացի սովորական զրուցարաններից ու կրպակներից, արհեստական մեկուսի քարանձավներ կան, որոնցում հաճելի է աչքից հեռու հանգստանալը։

Ճոխ այգին եղել է մեծ ճարտարապետի նվերը Արտիգաս ընտանիքին, որը նրան կացարան է տվել Պոբլա դե Լիլյետում ապրելու տարիներին։

Նրանք, ովքեր կուզենան զբոսնել այգում, անպայման պետք է հարմարավետ կոշիկներ հագնեն, քանի որ նրա կածանները գետաքարից են պատրաստված։

Չնայած իր գեղեցկությանն ու յուրատեսակ լինելուն, Արտիգաս զբոսայգին Կատալոնիայի ամենաքիչ հայտնի տեսարժան վայրերից մեկն է, դրա համար էլ այն դուր է գալիս ոչ մարդաշատ վայրերում հանգստի սիրահարներին։ Այցելության համար այգին բաց է հանգստյան ու տոնական օրերին, բայց հատուկ նախնական պատվերով զբոսաշրջիկները կարող են այն այցելել նաև աշխատանքային օրերին։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր զբոսայգիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon