Արտաշատի ԲԿ-ն այլևս չի սպասարկի կորոնավիրուսով վարակված հիվանդներին

Իրադարձային 20.01.2021   16:00   52

 Արտաշատի բժշկական կենտրոնը վերադարձել է իր բնականոն աշխատանքին՝ ետևում թողնելով COVID-19 համավարակի դեմ ամիսներ շարունակ կատարած ծանր, ծավալուն ու պատասխանատու աշխատանքը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արտաշատի ԲԿ-ի Ֆեյսբուքի էջը:

«Այսօր արդեն մեր ԲԿ-ն ավարտել է իր աշխատանքը, և մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այդ դժվարին ժամանակներում ստանձնել էին համավարակի դեմ պայքարելու գործը՝ մշտապես հավատարիմ մնալով բուժաշխատողի վեհ առաքելությանը: Զգացված ենք բոլոր բուժված հիվանդների ջերմ ու սրտագին խոսքերից և բարեմաղթանքներից:

Միաժամանակ ուրախ ենք հայտնելու, որ կենտրոնն այսուհետ ևս շարունակելու է սիրով ու պատվով կատարել մարդկանց առողջություն պարգևելու դժվարին, բայց շնորհակալ աշխատանքը: Մեր բարձրակարգ մասնագետները ձեր կողքին են: Մենք ուրախ ենք լավագույնս հոգալու ձեր առողջության մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:


 Պիտակներ
         Արտաշատի ԲԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb