Արտասահմանյան 46 ընկերություններ դադարեցրել են թռիչքները Չինաստան

Աշխարհ 05.02.2020   11:45   327

Ներկա պահին արդեն արտասահմանյան 46 ավիափոխադրող դադարեցրել է թռիչքները Չինաստան: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունից: Կորոնավիրուսի տարածումը ստիպել է շատ երկրների և և ընկերությունների  սահմանափակել Չինաստան և Չինաստանից  ուղևորություններ կազմակերպելու միջոցառումները:

«Կորոնավիրուսի տարածման ազդեցությամբ միջազգային ավիացիոն շուկայում պահանջարկը նվազել է, մի շարք երկրները սահմանափակել են Չինաստանի քաղաքացիների մուտքն ու ելքը: Ներկա պահին արդեն արտասահմանյան 46 ավիաընկերություն հայտարարել են դեպի  Չինաստան  և Չինաստանից թռիչքները դադարեցնելու մասին»,- նշված է վարչության հայտարարությունում:
 



 Պիտակներ
         Չինաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon