Արտակարգ իրավիճակ հայ-վրացական սահմանին

Իրադարձային 04.10.2019   12:13   58
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բեռնատարների բազմաթիվ հայ վարորդներ ահազանգում են, որ վրաց-հայկական սահմանին՝ Սադախլո գյուղում, վրացիները նոր կայանատեղի են ստեղծել եւ ստիպում են իրենց՝ նախ մեքենաները կայանել այդտեղ՝ վճարելով 30 լարի, եւ հետո բեռնատարների մեծ հերթեր են կուտակվել, իրենք չեն կարողանում առաջ շարժվել։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը: 

«Վրաստանից որ գալիս ես դեպի տամոժնի, Մառնեուլին անցնում ես, հենց այդտեղ նոր ստայանկա են բացել, ոնց որ Լարսի գլխին էին բացել: Մտնում ես, 30 լարի մուծում ես նոր հելնում: Երեկ երեկոյանից սկսած մինչեւ հիմա պահում են, ոչ մի տիպի չեն աշխատում, չենք էլ հասկանում: Սրանք այ էսպես ավտոմատ կիլոմետրերով հերթ են սարքել, չգիտենք երբ ենք առաջ շարժվելու»,-ասել է ահազանգած վարորդը, նշելով, որ այս պահի դրությամբ 300-ից ավելի բեռնատարներ կան կանգնած, որոնք չեն կարողանում առաջ շարժվել:

«Հիմա համ տամոժնում են լիքը, համ ստայանկում, համ ստեղ: Ոչ մեկ ոչ գալիս ա, ոչ հետաքրքրվում, դաժե գայիշնիկները անցնում են բայց չեն կանգնում, մենք էլ որ թողենք քշենք գնանք, բռնելու են անիմաստ տուգանք գրեն հետ ուղարկեն»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Լարս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon