Արտակարգ դեպք Երևանում

Պատահարներ 05.06.2020   13:26   974

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկի բնակիչ՝ 26-ամյա Լիլիթ Կ-ից, ով հայտնել է, որ իր բնակության վայրի մոտ իր նախկին ծանոթ՝ Լոռու մարզի բնակիչ Արտյոմ Ա-ն վիճաբանության ժամանակ հարվածել է իր ամուսնու՝ 23-ամյա Դմիտրի Թ-ի մարմնի տարբեր մասերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության տարածքային բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ, ովքեր նշված վայրից ոստիկանություն են ներկայացրել Լոռու մարզի բնակիչ Արտյոմ Ա-ին։

Վերջինս խոսոտվանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է հարվածներ հասցրել Դմիտրի Թ-ին և նույն վիճաբանության ժամանակ, հավանաբար, օդամղիչ ատրճանակի կրակոցի հետևանքով իր գլխի ու մեջքի շրջանում վնասվածքներ է ստացել։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 



 Պիտակներ
         արտակարգ դեպք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb