Արտակ Դավթյանը՝ «Իսկանդերի» կիրառման մասին
Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտնեց, որ մեր սահմաններին հարաբերական կայունություն է։ «Միջադեպեր որպես այդպիսին գրեթե չեն արձանագրվել, սակայն ընդհանուր լարվածությունը, որը կա, շարունակվում է։ Դա ազդեցություն է ունենում և՛ սահմանային ծառայության, և՛ ընդհանուր մեր առօրյա կյանքի վրա»,-նշեց Դավթյանը։
Հարցին, թե արդյոք պատերազմի ժամանակ կիրառվել է «Իսկանդեր» նա պատասխանեց. «Ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ հրապարակման ենթակա չի»:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր