Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգում քննարկել է արցախցիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր

Իրադարձային 03.10.2019   14:15   51
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1-2-ին Ստրասբուրգում մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց ներկայացնելով Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և հակամարտությամբ ու չճանաչվածությամբ պայմանավորված հիմնախնդիրներն ու մարտահրավերները:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից  հայտնում են, որ Արտակ Բեգլարյանը հանդիպել է, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նախագահ Շտեֆան Շենախի հետ:

Նա ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն, առկա խնդիրները, եվրոպական կառույցների հետ իր գրասենյակի ընթացիկ շփումները և հնարավոր համագործակցության հեռանկարները։

Հաշվի առնելով, որ Շենախը նաև Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողն է, պաշտպանն անդրադարձել է այդ երկրի կատարած իրավախախտումներին և հարուցած սպառնալիքներին: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության դրսևորումների վրա՝ համազեկուցողին տրամադրելով հայատյացության և Ապրիլյան պատերազմի իրավախախտումների թեմաներով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Նա ընդգծել է, որ հայատյացությունն ընկած է Ադրբեջանի կողմից հայերի իրավունքների համակարգային խախտումների հիմքում, որը, միևնույն ժամանակ, լրջագույն սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության և մարդու իրավունքների միջավայրի համար:

Ա. Բեգլարյանը հանդիպել է նաև ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ներքին տեղահանված անձանց իրավունքների վերաբերյալ զեկուցող Կիլլիոն Մունյամայի հետ: Նա ներկայացրել է Արցախում ապրող ներքին տեղահանված և փախստական անձանց հիմնախնդիրները՝ անընդունելի համարելով նրանց բացարձակապես անտեսումը միջազգային կառույցների կողմից:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը մի շարք այլ հանդիպումներ է ունեցել և՛ ԵԽԽՎ պատգամավորների, և՛ ԵԽ անկախ մարմինների որոշ պաշտոնյաների հետ:

Բոլոր հանդիպումներում ԵԽ պաշտոնյաները հետաքրքրություն են ցուցաբերել Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության ընթացիկ վիճակի ու հիմնախնդիրների վերաբերյալ՝ ընդունելով չճանաչված պետությունների միջազգային ընդգրկվածության ապահովման հրատապ անհրաժեշտությունը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արտակ Բեգլարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon