Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ԱՄՆ Հայ իրավաբանների միության դերն Արցախում

Իրադարձային 01.08.2019   10:32   167
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հուլիսի 31-ին ընդունել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության հայկական իրավունքների պաշտպանության հանձնախմբի համանախագահ Գարո Ղազարյանին: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից:

Ա.Բեգլարյանը գոհունակություն է հայտնել Միության հետ զարգացող համագործակցության առթիվ և ընդգծել, որ իր վերջին այցը Կալիֆորնիա նոր փուլ է բացել այդ կարևոր հարաբերություններում: Նա բարձր է գնահատել կազմակերպության դրական դերը Արցախում մարդու իրավունքների պաշտպանության և Արցախի ու արցախցիների մասին միջազգային իրազեկվածության բարձրացման գործում:

Գ.Ղազարյանը նշել է, որ ԱՄՆ Հայ իրավաբանների միության գործունեության առաջնային ուղղություններից մեկը Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը նպաստելն է: Նա հավաստիացրել է, որ Միությունը պատրաստակամ է խորացնել համագործակցությունը ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ:

Նրանք քննարկել են մեկ ամիս առաջ Կալիֆորնիայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր՝ պայմանավորվելով շարունակել համապարփակ խորհրդակցությունները:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արցախ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon