Արտահերթ ընտրությունների շրջանակում դատախազությունում գործարկվել է թեժ գիծ

Իրազեկիչ 01.06.2021   13:18   57

2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության ստացման, այդ նպատակով հանրության հետ անմիջական հաղորդակցություն ապահովելու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ահազագներին, բարձրացված հրատապ խնդիրներին օպերատիվ արձագանքելու նկատառումներով ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511 - 999 հեռախոսահամարի ներքո: 

Թեժ գիծը կգործի մինչև հունիսի 20-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 20:00-ն, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա ռեժիմով:

«Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր շրջանակներին՝ ընտրական հանցագործությունների վերաբերյալ որոշակի, առարկայական տվյալներ ունենալու դեպքում դրանք փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործարկված թեժ գծի միջոցով:

Տեղեկատվություն տրամադրող անձանց իրավունքների պաշտպանությունը երաշխավորվում է:


 Պիտակներ
         թեժ գիծ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb