Արտադրական փակ տարածքներում հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ են արձանագրվել

Իրադարձային 19.01.2021   15:29   36

ԱԱՏՄ ստուգայցը արտադրական փակ տարածքներում հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ է արձանագրել:

Կաթնամթերքի, ըմպելիքի, տեքստիլի խոշոր արտադրամասեր և գովազդային տպագրությամբ զբաղվող տպարան. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը նշված տնտեսավարողներից որոշների մոտ արձանագրել է հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ։

Տեքստիլ արտադրամասում բացակայել են հանդերձարանները, ինչի կապակցությամբ ԱԱՏՄ տեսուչները տվել են համապատասխան հանձնարարական։ Տպարանում արձանագրված խախտումների կապակցությամբ տնտեսավարողը կանչվել է գործի քննության։

Երևանի տարածքային կենտրոնի տեսուչները հընթացս անվտանգության նորմերի պահպանումը դիտարկել են նաև դեղատներում, առևտրի խոշոր կենտրոններում և գրասենյակային տարածքներում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb