Արշավիր Ղարամյան․ «Սահմանային ակտիվությունը՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման արդյունք»

Հարցազրույց 04.10.2019   15:17   227
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախում տեղի ունեցած ռազմավարական զորավարժությունների և տարածաշրջանում ընթացող զարգացումների շուրջ «Արցախպրես»-ը զրուցեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հետ:

-Պարոն Ղարամյան, թերևս սկսենք Արցախում կայացած ու այսօր ավարտվող զորավարժություններից: Ինչպես ե՞ք գնահատում դրա ընթացքը, արդյո՞ք արդյունքները գոհացնող են:

-Այս զորավարժությունը հնարավորություն էր ամբողջական պատկերացում կազմելու հնարավոր պատերազմի դեպքում պետական կառավարման համակարգի գործողությունների վերաբերյալ՝ քայլ առ քայլ: Պահեստազորի իրազեկումից՝ կրակային փուլ, հասարակության արձագանքից՝ զորքերի տեղաշարժ:

Զորավարժություններն ավարտվեցին, կան նախնական գնահատականներ, սակայն առջևում է այդ գործընթացը դետալ առ դետալ վերլուծելու, թերությունները շտկելու և առաջ շարժվելու համար: Պետական համակարգը, հասարակական հատվածը որպես մեկ ամբողջություն պետք է ներդաշնակ, համախմբված արձագանքեն Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որովհետև ցանկացած օղակի անգործություն, անարդյունավետություն ազդելու է մեր ընդհանուր անվտանգային միջավայրի վրա:

Այն որ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը պատվով են կատարում, դա կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում, սակայն լայնամասշտաբ գործողությունների դեպքում պետական ողջ համակարգը պետք է արագ, ճկուն արձագանքի տեղի ունեցող զարգացումներին:

-Պահեստազորն ակտի՞վ էր, ինչպե՞ս եք գնահատում պահեստազորի հավաքները, ի՞նչ անելիքներ ունենք այս ուղղությամբ:

Արցախի պահեստազորը՝ սպաները, ենթասպաները, շարքայինները ընդհանուր առմամբ բավականին արագ են արձագանքում պահեստազորի հավաքներին, ունենք մարտունակ պահեստազոր, որը անհրաժեշտ պահին համալրելով զինված ուժերի շարքերը ունակ է խնդիր կատարելու:

Սա իհարկե չի նշանակում, որ այս ուղղությամբ անելիքներ չունենք, ավելին՝ դեռ պետք է շատ աշխատենք ոչ միայն պահեստազորը մշտական «մարզավիճակում» պահելու համար, այլ մեր ունեցած մարդկային ռեսուրսը ճիշտ տեղում, արդարացի բաշխելու և մեր գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար:

Զորավարժությունների կարևոր փուլերից է՝ զորքերի տեղաշարժերը, դիրքավորումը, տարբեր բնագծեր դուրս հանելը, պահպանությունից պաշտպանության անցնելը, սակայն որպես կանոն զորավարժությունների վերջնական արդյունքների վրա մեծ ազդեցություն ունի կրակային փուլը: Դուք ևս ներկա էիք այդ փուլին, ինչպե՞ս կգնահատեք:

Զորավարժությունների բոլոր փուլերը հավասարապես կարևոր են՝ փոխլրացնող և ցանկացած փուլի ձախողում կարող է ամբողջությամբ ձախողում արձանագրել ընդհանուր գործում:

Նախնական գնահատականներով, զորավարժությունների ընթացքն ու արդյունքները գոհացուցիչ են, բարձր մակարդակով անցկացվեց դրա կրակային փուլը, հիմնական թիրախները ժամանակին խոցվեցին, պաշտպանական, հակահարձակվողական, հարձակվողական գործողությունները, ըստ նախատեսված սցենարի, գրագետ կազմակերպվեցին:

-Պարոն գեներալ, վերջին 10 օրերին Հայաստանի և Արցախի սահմաններին իրավիճակը տարբեր օրերին ակտիվ է եղել: Արցախի ուղղությամբ դիվերսիոն գործողություն, անօդաչու սարքի՝ Արցախի տարածքի հատում և մեր ՀՕՊ ուժերի կողմից խոցում, Տավուշի հատվածում իրավիճակային փոփոխություններ եղան, ինչի արդյունքում հայկական կողմը մեկ զոհ և մեկ վիրավոր ունի: Ինչո՞վ եք պայմանավորում այս իրավիճակը:

Այս իրավիճակը բխում է բանակցային գործընթացում առկա իրողություններից: Հատկապես վերջին շրջանում բավականին վատատեսական գնահատականներ են հնչում բանակցային գործընթացի ընթացքի վերաբերյալ: Քաղաքական գործընթացների տրամաբանությունն ուղիղ կապված են սահմանին տեղի ունեցող զարգացումների հետ:

Ադրբեջանն անընդհատ կոշտացնում է իր դիրքորոշումը, ինչը առաջ շարժվելու հնարավորություն չի տալիս, ավելին՝ նպաստում է սահմանագծում ակտիվություն մտցնելուն:

-Օրեր առաջ ԱՄՆ-ում համանախագահները հանդիպումներ ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, առաջիկայում սպասվում է համանախագահների այցը տարածաշրջան: Կա՞ն սպասելիքներ, որ իրավիճակը կարող է կայունանա, իսկ բանակցային գործընթացը տեղից շարժվել:

Անկեղծ ասած լուրջ սպասումներ չունեմ, հատկապես որ սահմանին իրավիճակային փոփոխությունները հենց այդ հանդիպումներից հետո եղան, այսինքն՝ Ադրբեջանը սահմանին ակտիվանալով իր վերաբերմունքն է արտահայտում քաղաքական մակարդակում ընթացող գործընթացի շուրջ:

Պարզ ասած, դեռևս տեսանելի չեն այն հիմքերը, ինչը հնարավորություն կտա կողմերին կանգ առած կետից շարժվելու և ստեղծված իրավիճակում էական փոփոխություններ մտցնելու համար:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արշավիր Ղարամյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon