Արշակ Սադոյանի կոչը Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական 16.11.2020   11:54   28

Հարգելի պարոն Փաշինյան

 Վերլուծությունների, քննարկումների ժամանակը դեռ կգա, բայց այսօր, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է հնարավոր բոլոր քայլերը անել, որ քիչ կորուստներով կարողանանք դուս գալ այս ծայրահեղ ծանր վիճակից:

 Երեք պետությունների ղեկավարների կողմից հապճեպ ստորագրված այս հայտարարությունը պետք է դիտարկվի միայն, որպես խաղապահների տեղադրման, զինադադարի հաստատմանն ուղղված փաստափուղթ: Բայց քանի որ այն պարունակում է նաև դրա հետ չկապված այլ դրույթներ, որոնք հետագա ճշգրտումների, փոփոխման, ինչպես նաև իշխանության այլ համապատասխան մարմինների կողմից վավերացման կարիք ունեն, բնական է պետք չի շտապել: Այլ թարմացված կազմով անհրաժեշտ է պահանջել, որ այդ հարցերով առաջիկայում համակողմանի քննարկումներ լինեն:

Նկատի ունենալով թե այդ փաստաթղթի ստորագրումը բողոքի ինչ մեծ ալիք առաջացրեց Հայաստանում և Արցախում: Իսկ դա կարող է հետագա ընդվզումների լուջ պատճառ դառնալ, ուստի անհրաժեշտ է ինչքան կարելի է շուտ այն մեղմել.

 Հաշվի առնելով նաև այն, որ խաղաղապահ ուժերը արդեն տեղադրված են, իսկ Ռուսաստանի իշխանությունները խիստ շահագռգռված են ընդլայնելու իրենց ազդեցության լծակները և պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով կանխել պատերազմական նոր բռնկումները.

 Եւ համոզված, որ Ձեր համար էլ ընդհանուրի շահը գերակա է և Դուք էլ ի նպաստ հայրենիքի որոշ զոհաբերությունների կգնաք.

 Որպես կառավարության խորհրդատվական մարմնի անդամ իմ պարտք եմ համարում, տեղեկացնելով դրա մասին հանրությանը, դիմել Ձեզ հետևյալ խորհուրդներով`

1.Առաջարկել Հանրապետության նախագահին ժամանակավորապես իր վրա վերցնել Կառավարության ղեկավարի գործառույթները.

2.Ձեր այդ առաջարկի մասին տեղեկացնել ԱԺ պատգամավորներին և խնդրել նրանց չխոչընդոտել գործընթացին.

3.Հրապարակավ հայտնել հանրությանը, որ հանուն մեր ժողովրդի, հանուն միասնականության պահպանման Դուք հոժարակամ վայր եք դնում Ձեր լիազորությունները:

  Հարգանքով

 Հանրային խորհրդի անդամ  Արշակ Սադոյան


 Պիտակներ
         Արշակ Սադոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb