Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ. «Փաստինֆո»

Իրադարձային 23.11.2020   13:42   42

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից՝ այլ մանրամասներ չհայտնելով։ 

Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը օրերս քննադատել էր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Նա Ֆեյսբուքում գրել էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ԱԱԾ-ում սպառնացել են՝ նպատակ ունենալով սաստել նրա կողմից հնչեցվող քննադատությունը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb