«Արսենալը» մտադիր է Մխիթարյանին փոխանակել Կլույվերտի հետ

Սպորտ 21.05.2020   20:15   518

Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է Հենրիխ Մխիթարյանին փոխանակել «Ռոմա»-ի կիսապաշտպան Ջասթին Կլույվերտով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Metro-ն: «Զինագործներն» ուզում են Կլույվերտի համար «Ռոմա»-ին տալ 15 միլիոն եվրո և Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները: Գործարքը կարող է իրականություն դառնալ, քանի որ Մխիթարյանի գործակալը` Ռայոլան, նաև Կլույվերտի գործակալն է:

Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:



 Պիտակներ
         Մխիթարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon