Արսեն Թորոսյանը՝ վարչապետի նշած 9 կասկածելի դեպքերի մասին

Իրադարձային 02.03.2020   12:29   431

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ, ինչպես վերջում ավելացրեցի, նորից կրկնեմ.

նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։

Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորը անմիջապես կտեղեկացվեն դրա մասին»։

Նշենք, որ ավելի վաղ կառավարությունում  կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այս պահի դրությամբ սպասում են 9 թեստերի պատասխանների եւ պատասխանները լինելուն պես՝ հանրությանը կտեղեկացնեն։



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb