Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

Իրադարձային 18.01.2021   18:16   56

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ հունվարի 18-ի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Արսեն Թորոսյանը: Վերջինս ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝

Արսեն Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,-ասված է որոշման մեջ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb