Արսեն Թորոսյանը մասնակցում է ԳԱՎԻ դաշինքի խորհրդի հերթական նիստին

Իրադարձային 03.12.2019   12:36   169
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը աշխատանքային այցով գտնվում է Նյու-Դելիում: Նախարարը մասնակցում է ԳԱՎԻ դաշինքի խորհրդի հերթական նիստին` որպես խորհրդի անդամ:

ԳԱՎԻ միջազգային դաշինքը միավորում է զարգացող երկրներին և դոնոր կազմակերպություններին` իմունիզացիայի մակարդակի բարձրացման և մարդկանց կառավարելի վարակիչ հիվանդություններից պաշտպանելու նպատակով:

Միջազգային դաշինքը երկրներին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերում է ինչպես ֆինանսական, այնպես էլ մեթոդաբանական օգնություն` աջակցելով իմունոկանխարգելման ծրագրերի համակարգման և կատարելագործման մեխանիզմների միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մշակմանը:

Հանդիպման հիմքում ԳԱՎԻ դոնոր երկրների ջանքերն են` ուղղված պատվաստանյութերով ապահովմանը, այդ թվում` արտակարգ իրավիճակներում պատվաստանյութերի պաշարների տրամադրման տեսանկյունից:

Քննարկումները կնպաստեն առողջապահության բնագավառում առավել արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն ունենալուն:



 Պիտակներ
         ԳԱՎԻ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon