Արսեն Թորոսյանը հրաժարական կտա․ Hraparak.am

Հրատապ 14.01.2021   16:25   63

Hraparak.am-ի փոխանցմամբ՝ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ աղբյուրի՝ նա արդեն դիմումը գրել և փոխանցել է Նիկոլ Փաշինյանին։ 

«Վարչապետի եւ նախարարի միջեւ նախապատերազմական շրջանում առկա կոնֆլիկտն ավելի է սրվել պատերազմից հետո։ Արսեն Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ բազմիցս ասել է, որ իրենք ձախողել են երկրի կառավարումը եւ պարտությունից հետո ճիշտ կլինի, որ հեռանան։ Նա, այսպես կոչված, իշխող թիմի ներսում առկա ընդդիմադիր թեւից է։ Սակայն Փաշինյանն ասել է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ, իսկ ովքեր ունեն նման ցանկություն՝ դուռը բաց է»,-հայտնում է կայքը։
 


 Պիտակներ
         Արսեն Թորոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb