Արսեն Թորոսյանը հանդիպել է Սթարքի լսողական հիմնադրամի ներկայացուցիչներին

Իրադարձային 09.09.2019   16:14   71
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Սթարքի լսողական հիմնադրամի տնօրինության հետ: Վերջիններս ներկայացրել են  հիմնադրամի կատարած աշխատանքները և հետագա պլանները, ինչպես նաև առաջարկել են ստեղծել լսողական առողջապահության ազգային ծրագիր։

Լսողական սարքերի արդյունաբերող ամերիկյան Սթարքի լսողական հիմնադրամը` «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի, պրոֆեսոր Արա Բաբլոյանի և ԱՄՆ-ից Քավուկչյան ընտանիքի հետ միասին 2015 թվականից որոշել են բարեգործական առաքելություն իրականացնել Հայաստանում՝ կարիքավոր անձանց ապահովելու լսողական սարքերով:

«Մենք հասկանում ենք, որ երկիրը ոչ միայն հումանիտար օգնության կարիք ունի, այլ նաև տեխնիկական և ռազմավարության զարգացման», - ասել է Արա Բաբլոյանը:

Սկսած 2017 թվականից` Հայաստանում երեք և Արցախում մեկ անգամ իրականացվել է մարդասիրական այս առաքելությունը, որի արդյունքում Երևանից, մարզերից և Արցախից կարիքավոր անձինք ստացել են մոտ 9000 լսողական սարք:

Սթարքիի լսողական հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանի ազգային քաղաքականությունն ու ռազմավարական պլանը` ականջի և լսողության խնամքի վերաբերյալ: Այն իրականացվել է աշխարհի ավելի քան 110 երկրներում, որոնցից 65-ում կրում է շարունակական բնույթ:

Ծրագրի հիմնական թիրախ են հանդիսանում սոցիալապես անապահով և խոցելի խմբերը:

Նախարար Արսեն Թորոսյանը, կարևորելով ծրագրի իրականացման դերը մեր երկրում, պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնադրամին և օգնել նրանց` քայլ առ քայլ առաջ գնալու և այն իրականացնելու հարցում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         լսողական հիմնադրամ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon