Արսեն Թորոսյանը՝ ԱԺ նախագահի առողջական վիճակի մասին

Իրադարձային 18.11.2020   12:57   37

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջիկայում ևս վիրահատական միջամտության կենթարկվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այդ վիրահատական միջամտությունից հետո նա արդեն ամբողջությամբ կվերականգնվի:

«Երեկ եմ հանդիպել Արարատ Միրզոյանին: Ընդհանուր առմամբ, նա իրեն լավ է զգում, սակայն ևս մի փոքր վիրահատական միջամտության ենթարկվի, որպեսզի ամբողջությամբ վերականգվի»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Արարատ Միրզոյանի մեքենան, որից հետո նրան դուրս են բերում և ծեծի ենթարկում։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց և նույն գիշերը ենթարկվել վիրահատության։


 Պիտակներ
         Արսեն Թորոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb