Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամ

Իրադարձային 17.09.2019   15:11   122
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կոպենհագենում անցկացվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի 69-րդ նստաշրջանի ընթացքում այսօր կայացել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրենի և ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամության ընտրությունները։

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հարկ է նշել, որ ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամության հայտ էին ներկայացրել 7 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: ԱՀԿ անդամ 53 երկրի ներկայացուցիչների քվեարկության արդյունքում Հայաստանը` ի դեմս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ընդգրկվել է ԱՀԿ Մշտական կոմիտեի կազմում, որը կգործի առաջիկա 3 տարիներին:

Կայացել է նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրենի ընտրությունը, որին թեկնածության հայտ են ներկայացրել 6 երկիր` Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Վրաստան: Քվեարկության արդյունքում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրեն է ընտրվել Բելգիայի ներկայացուցիչը` Հանս Կլյուգեն:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԱՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon