Արսեն Թորոսյանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն

Իրադարձային 06.09.2019   12:14   119
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին, պայմաններին և մատուցվող ծառայությունների որակին:

Նախարարը շրջայցը սկսել է բժշկական կենտրոնի ծննդատնից, եղել է հղիների պաթոլոգիայի, հետծծնդյան խնամքի, նորածնային և գինեկոլոգիական բաժանմունքներում: Ծննդատան նորածնային բաժանմունքն իր մեջ ներառում է և՛ ֆիզիոլոգիական, և՛ վերակենդանցման բաժանմունքը, որը անհաս և հիվանդ նորածինների համար է։ Այն հագեցած է սարքավորումներով` մինչև 1000 գրամ քաշով ծնված նորածինների խնամքը կազմակերպելու համար:

Ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքում կատարվում է հիվանդաների ինչպես դեղորայքային բուժում, այնպես էլ լայնածավալ գինեկոլոգիական վիրահատություններ: Նախարարը մտել է սենյակներ, շնորհավորել նոր ծննդաբերած մայրերին և փոքր հուշանվերներ փոխանցել: 

Այնուհետև բժշկական կենտրոնում Արսեն Թորոսյանը շրջել է ընդունման և անհետաձգելի օգնության, շտապ օգնության և վերակենդանացման, արյան փոխներարակման և ակնաբուժական բաժանմունքներով և վերջում ստուգել նաև իր տեսողությունը։ 

Հաջորդիվ նախարարը եղել է Սուրբ Գրիգոր լուսավորիչ պոլիկլինիկայում և ծանոթացել մատուցվող ախտորոշիչ և կանխարգելիչ ծառայություններին։ Նախարարին է ներկայացվել ազգային օրացույցով կատարվող պատվաստումների ընթացքը, ըստ որի այստեղ և՛ սեզոնային գրիպի, և՛ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների աճ է նկատվում:

Արսեն Թորոսյանը ծանոթացել է նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական քոլեջին, որտեղ ուսանողները ստանում են քույրական գործի կազմակերպում, մանկաբարձական գործ, դեղագործություն, բուժական կոսմետոլոգիա և այլ մասնագիտություններ։Պոլիկլինիկայում գործում է նաև հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել բժշկական կենտրոնի անձնակազմին` նրանց կատարած աշխատանքի համար, հավելելով, որ ռեսուրսները պետք է հնարավորինս օպտիմալ օգտագործել:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արսեն Թորոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon