Արսեն Թորոսյանն անդրադարձել է վիրավորների բուժման գործընթացին

Իրադարձային 13.11.2020   15:16   44

Առողջապահության նախարարությունում (ԱՆ) կայացել է գործակարգավարական խորհրդակցություն` ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունների տնօրենների և ԱՆ առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արսեն Թորոսյանը խոսել է պատերազմական գործողությունների հետևանքով վիրավոր զինծառայողների բուժման գործընթացի, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված առկա իրավիճակի և անելիքների վերաբերյալ:

Նախարարն անձնակազմին, հատկապես հիվանդանոցների տնօրեններին հորդորել է պատշաճ շարունակել առողջապահական համակարգի առջև դրված աշխատանքները, մարտահրավերների դեմ պայքարը և լինել մաքսիմալ հետևողական այս իրավիճակում բուժօգնության կարիք ունեցողներին աջակցելու համար:


 Պիտակներ
         Արսեն Թորոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb