Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունն Կորեայում է

Իրադարձային 17.02.2020   11:24   257

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած  պատվիրակությունն աշխատանքային այցով գնտվում է Կորեայի Հանրապետությունում` մասնակցելու «Հայաստանի, Վրաստանի և Կորեայի միջև գիտելիքների փոխանակում առողջության ապահովագրության վերաբերյալ» միջոցառմանը:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում պատվիրակությունը կծանոթանա Կորեայում առողջության ապահովագրության ազգային ծառայության համակարգին, իրականացման սկզբունքներին, այլ մանրամասներին: 

Կողմերը քննարկելու են առողջության ապահովագրության ազգային համակարգի ներդրման համար անհրաժեշտ պայմաններն ու հիմնական գործողությունները:

Նախարարի օրակարգում նախատեսված են մի շարք հանդիպումներ` այդ թվում Կորեայի առողջապահության նախարարի, Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահի և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահի հետ։



 Պիտակներ
         Արսեն Թորոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon