Արսեն Թորոսյան․ «Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ»

Տեսանկյուն 10.07.2019   15:31   224
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այսօր առաջացած համատարած հոսանքազրկման խնդրին։

Գրառման մեջ ասվում է.

«Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսցի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատե՛ք ավելորդ լույսերը, օդափոխիչները և այլն»։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 12.30-ից էլեկտրականության խափանումներ են հանրապետության տարածքում: Հանրապետությունում համատարած հոսանքազրկումների հետևանքով Երևանի փողոցներում խցանումներ են առաջացել: Խաչմերուկներում չեն գործում լուսացույցները, ինչի հետևանքով անկառավարելի վիճակ է առաջացել փողոցներում:

Այս առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երեւանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ֆեյսբուք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon