Արսեն Բաբայանի հեռախոսազրույցների արգելքը պահպանվում է

Տեսանկյուն 01.11.2019   12:04   232
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» հկ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Արսեն Բաբայանի հեռախոսազրույցների արգելքը պահպանվում է, վերացվել է միայն ընտանիքի հետ շփվելու միայն տեսակցության հետ կապված սահմանափակումը։ 

Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն կամ փիառ նկատառումներով հետաքրքրվում են քաղբանտարկյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված՝ ընտանիքի (ներառյալ 1 և 6 տարեկան երեխաների) հետ շփման սահմանափակումներով, որոնք իբրև թե երեկ «հերոսաբար» ու «մարդասիրաբար» վերացվել են։

Իրականում վերացվել են ընտանիքի հետ շփվելու միայն ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ հետ կապված սահմանափակումները, իսկ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ արգելքը դեռ ողջ ծավալով պահպանվում է։

Համաձայնեք՝ ոչ բոլորը կցանկանային, որ իրենց մանկահասակ երեխաները այցելեին բանտ՝ իրենց տեսության, այլ կնախընտրեին երբեմն շփվել հեռախոսով՝ խոստանալով, օրինակ, գործուղումից հնարավորինս շուտ վերադառնալ լավ-լավ նվերներով»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արսեն Բաբայան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon