Արքայազն Ուիլյամը ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ ճաղատ տղամարդը

Արտառոց 31.05.2021   22:30   107

The Mirror-ի հաղորդմամբ՝ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ ճաղատ տղամարդը: Longevita ընկերության հետազոտողները հոդվածներն ու բլոգները վերլուծել են Google-ի որոնումների միջոցով: Նրանք պարզել են, որ Բրիտանիայի թագաժառանգի անվան հետ «սեքսուալ» բառը հանդիպում է 17.6 միլիոն անգամ:

Երկրորդ տեղում Մայք Թայսոնն է: Նրան սեքսուալ են կոչել 8.8 միլիոն անգամ:

Առաջին հնգյակում ընդգրկվել են նաև դերասան Ջեյսոն Սթեթհեմը, լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը և երաժիշտ Փիթբուլը:

 


 Պիտակներ
         արքայազն Ուիլյամ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb