Արքայազն Հարրին խոստովանել է մոր մահվան պատճառով ալկոհոլային հակումների մասին

Աշխարհ 24.05.2021   16:00   61

Բրիտանացի արքայազն Հարրին ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին պատմել է ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին, որոնք առաջացել էին մոր՝ արքայադուստր Դիանայի մահից հետո ցավը մեղմելու ցանկությունից:

«Ուրբաթ կամ շաբաթ երեկոյան ես կարող էի խմել այնքան, որքան խմում են մարդիկ մեկ շաբաթվա ընթացքում: Ես դա անում էի ոչ թե այն պատճառով, որ ինձ դուր էր գալիս, այլ որովհետև փորձում էի ցավը թուլացնել», – խոստովանել է Մեծ Բրիտանիայի թագուհու թոռը:

Նրա խոսքով ՝ ընտանիքը չէր ցանկանում խոսել Դիանայի մահվան մասին, և ինքը ստիպված էր «լուռ տառապել»:

Հարազատները հավատում էին, որ արքայազնն ինքնուրույն կհաղթահարի հոգեկան տառապանքները, բայց խնդիրները սրվել են, և ամենավատը 28-32 տարեկան ժամանակահատվածն էր: Այդ ընթացքում արքայազնը պայքարել է խուճապի նոպաների և ուժեղ անհանգստության դեմ:

Նույն զրույցի ընթացքում արքայազն Հարրին խոստովանել է, որ իր կյանքի շրջադարձային պահը հանդիպումն էր իր ապագա կնոջ ՝ դերասանուհի Մեգան Մարքլի հետ 2016 թվականին: Հարրիին օգնել է նաև հոգեթերապիան։

Բացի դրանից, Հարրին ասել է, որ թագավորական ընտանիքի անդամ լինելուց հրաժարվելու և ԱՄՆ տեղափոխվելու հիմնական պատճառներից մեկը հարազատների ճնշումն էր:

Արքայադուստր Դիանան մահացել է 1997 թվականին, Փարիզում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով: Նրա կրտսեր որդին՝ Հարրին, այդ ժամանակ 12 տարեկան էր:


 Պիտակներ
         Արքայազն Հարրի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb