Արքայազն Հարրին այցելել է մազերի վերականգնման կլինիկա

Իրադարձային 10.02.2020   21:08   316

Արքայազն Հարրին ճաղատացել է և այցելել մազերի վերականգնման կլինիկա։ Բրիտանացի լրագրողները պնդում են, որ Սասեքսի 35-ամյա դուքսը մազերի պատվաստում է արել Լոնդոնի հեղինակավոր Philip Kingsley Trichological Clinic-ում՝ 2019-ի վերջին։ Փորձագետներից մեկը պնդել է, որ արքայազնի ճաղատությունը,  2018 թվականի մայիսին Մեգան Մարքլի հետ հարսանիքից հետո, կրկնակի ավելացել է։ Սակայն, 2020 թվականին Հարրիի գլխին մազերի քանակն ավելացել է։

Lenta.ru-ի հաղորդմամբ, մազերի պատվաստման մասնագետ Ազիմ Շահմալաքը լրագրողների հետ զրույցում ենթադրել է, որ մազերի պատվաստման հարցում արքայազնին տրամադրել է կինը՝ Մեգան Մարքլը։

«Նա հոլիվուդյան դերասանուհի է եղել, դրա համար էլ գիտի, թե որքան կարևոր է լավ տեսք ունենալը։ Իմ շատ հաճախորդներ գալիս են իրենց ընկերուհիների ճնշման տակ, որոնք չեն ուզում հանդիպել ճաղատ տղամարդկանց հետ»,-նշել է բժիշկը։



 Պիտակներ
         Արքայազն Հարրի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon