Արոնյանը սկսում է պայքարը Grand Chess Tour-ի եզրափակիչում

Սպորտ 03.12.2019   16:16   508

Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանու առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է Grand Chess Tour-ի եզրափակիչում:

Առաջին պարտիայում Արոնյանը կմրցի Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Շախմատիստները կխաղան երկու դասական, երկու արագ և 4 կայծակնային պարտիաներ:

Լոնդոնում մեկնարկող մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Մրցաշարը կեզրափակվի դեկտեմբերի 8-ին:



 Պիտակներ
         շախնմատ, Արոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon