Արոնյանը Ռաջաբովի և Մամեդյարովի հետ կմասնակցի Grand Chess Tour-ին

Սպորտ 18.01.2021   19:39   67

Grand Chess Tour-ը 2021թ․ ամռանը կանցկացնի հինգ մրցաշար։ Հրապարակել է մրցաշարերի մշտական մասնակիցների կազմը։ Մրցաշարին կմասնակցի նաեւ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ ամերիկացի Հիկարու Նակամուրային փոխարինել են ադրբեջանցիներ Թեյմուր Ռաջաբովն ու Շաքրիյար Մամեդյարովը։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 

Մշտական մասնակիցների թվում են նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, չինացի Դին Լիրենը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Ալեքսանդր Գրիշչուկը։

Grand Chess Tour

1․ Superbet Chess Classic Romania․ հունիսի 3-15, Բուխարեստ, դասական շախմատ
2. Paris Rapid & Blitz․ հունիսի 6-23, Փարիզ, արագ եւ կայծակնային խաղ
3. Croatia Rapid & Blitz․ հուլիսի 5-12, Զագրեբ,
4. St Louis Rapid & Blitz․ օգոստոսի 9-16, Սենթ Լուիս, արագ եւ կայծակնային խաղ
5. Sinquefield Cup․ օգոստոսի 16-28, Սենթ Լուիս, դասական շախմատ


 Պիտակներ
         շախմատ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb