Արոնյանը Opera Euro Rapid մրցաշարում առայժմ 5-րդն է

Սպորտ 08.02.2021   09:09   77

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցաշարային աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարում գրոմայստերներն անցկացրեցին ևս 5 պարտիա: Արոնյանը երկու խաղ ավարտեց հաղթանակով, երկուսը` ոչ-ոքի և մեկում պարտություն կրեց: 10 հնարավորից հավաքելով 5,5 միավոր հայ գրոսմայստերն այժմ մրցաշարային աղյուսակում 5-րդն է: Առաջատարն կրկին աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Նորվեգացին ունի 7 միավոր:

Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, որից 30 հազարը նախատեսված է առաջին տեղի համար:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb