Արոնյանը` Ջիբրալթարի մրցաշարի առաջատարներից

Սպորտ 28.01.2019   13:10   337

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամներ Հրանտ Մելքումյանը և Լևոն Արոնյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է Անգլիան ներկայացնող շախմատիստ Նայջել Շորթին: Հրանտ Մելքումյանը և Էլինա Դանիելյանը պարտություն են կրել:

Այժմ Արոնյանը առաջատարներից մեկն է: Նա ունի 5 միավոր:

Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը:



 Պիտակներ
         Լևոն Արոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon