Առողջապահության նախարարը դատի է տվել Մարինա Խաչատրյանին

Օրենքի ուժով 31.08.2019   11:18   501
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին: Նա պահանջում է պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները:

Բացի դրանից Թորոսյանը նաեւ փոխհատուցում է պահանջում: Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 28-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին: Թե որ հայտարարությունն է նախարարը զրպարտություն եւ վիրավորանք համարել, պարզել չհաջողվեց: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց, որ այս պահին նախարարը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չունի:

Նշենք, որ Խաչատրյանը վերջերս հայտարարել էր, որ Արսեն Թորոսյանի` պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։

Օրերս Խաչատրյանը նաեւ ԿԸՀ կայքից վերցրել է Թորոսյանի բնակության վայրում գրանցված անձանց ցուցակը՝ թվով 43 անձ՝ նշելով, որ Թորոսյանը «Սերժի Հայաստանի» գործելաոճն է կիրառել, սակայն ավելին չի ասել:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         դատ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon