«Արմմոնո Plus» թատերական փառատոնի երևանյան փուլը կմեկնարկի պրեմիերայով

Art News 07.11.2019   19:47   390
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 7-20-ը կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի երևանյան փուլը:

Այն կմեկնարկի պրեմիերայով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արմմոնո Plus» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ մեկնարկը տրվելու է Հայաստանի թատերական գործիչների միությունում՝ Անի Գևորգյանի մասնակցությամբ «Կամելիազարդ տիկինը» մոնոներկայացմամբ:

«Ընդհանուր առմամբ կցուցադրվի 5 մոնոներկայացում` Անի Գևորգյան` «Կամելիազարդ տիկինը», Աննա Վարդանյան` «Կինը», Էրիկ Գրիգորյան` «Վրիժառուն» Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնից, Մերի Սահակյան` «Մի կյանքի պատմություն» Էջմիածնի «Մաչանենց» թատրոնից, Լիանա Ավետիսյան` «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» Աբովյանի դրամատիկական թատրոնից:

Ինչպես տեսնում եք ակտիվություն է նկատվում մարզերում: Ոչ միայն Երևանից բեմադրություններ ենք տանում մարզեր, այլև այնտեղ են ծնվում նոր  ներկայացումներ»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը: Նա նկատեց, որ ակտիվ է երիտասարդների մասնակցությունը: Նրանք մեծ ոգևորությամբ իրենց մասնակցությունն են ունենում մոնոներկայացումներում: 

«Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագրի շրջանակում  ուսանողները հնարավորություն կունենան շփվելու ոլորտի առաջատար մասնագետների հետ:  «Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 19-22-ը փառատոնն անցկացվել է Տավուշի մարզում: Փառատոնի մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում և Դիլիջանում ցուցադրվել է «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը:

«Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է, և արդեն իր ուրույն տեղն է զբաղեցրել մշակութային փառատոների շարքում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Արմմոնո Plus»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon