«Արմենիա Մոլիբդեն Պրոդաքշն»-ում 2 բանվոր այրվածքներ են ստացել. նրանցից մեկը մահացել է. Shamshyan.com

Պատահարներ 02.09.2019   15:26   413
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սեպտեմբերի 1-ին, «Երևանի այրվածքների գիտական կենտրոն» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Էդվարդ Ք-ն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ օգոստոսի 24-ին նշված կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ջերմային այրվածք բոցով, գլխի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի վերին վերջույթների, մեջքի նստատեղի, ազդրերի սրունքների հատվածում 1,2,3 աստիճան մարմնի մակերեսի 50 տոկոս, վերին շնչուղիների այրվածք, ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Էդվարդ Ք-ն և «ջերմային այրվածք բոցով 1.2.3 աստիճանի վերին վերջույթի այրվածք, մարմնի մակերեսի 4 տոկոս» ախտորոշմամբ՝ Երևանի բնակիչ՝ 35-ամյա Գոռ Ս-ն։

Նշված անձինք նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի 3/6 հասցեում գործող «Արմենիա Մոլիբդեն Պրոդաքշն Հոլդինգ» ՍՊԸ-ում խառնիչի պտտվելու ժամանակ առաջացած բոցի հետևանքով։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։  Էդվարդ Ք-ն և վիրավոր Գոռ Ս-ն աշխատում էին նշված ՍՊԸ-ում՝ որպես բանվոր։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         այրվածքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon