«Արմենիա» ԲԿ–ում թքել են բուժաշխատողի վրա

29.01.2019   14:32   290

Հունվարի 27-ին՝ ժամը 5.20-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «911» ծառայություն է զանգահարել Մարտուն Ա.-ն և հայտնել, որ «Արմենիա»բժշկական կենտրոնում իրեն չեն ընդունում:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ Մարտուն Ա.-ն հայհոյանքներ է հնչեցրել բուժաշխատողների հասցեին,անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ թքել է նրանց վրա, բռնություն գործադրել, այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ խաթարել է բուժհաստատության բնականոն աշխատանքը:
Նախապատրաստվում են նյութեր:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon