Կալաձե. Թբիլիսիի հայկական թատրոնի հիմնանորոգումը կավարտվի 2020 թվականին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված կացությունը Կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է. Փաշինյան Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան Փաշինյանը հանդիպել է բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող 11 ֆուտբոլիստի Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկ Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը Արամ Մանուկյանը դիմեց Սասուն Խաչատրյանին. Քրեական հետապնդում սկսեք Զուրաբյան. Մարտի 1-ի զոհերի ծնողները երբեք չեն հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանը և իր հանցակիցները չպատժվեն

Արմեն Սարգսյանը՝ ընդունել է «Դասո սիստեմս»-ի պատվիրակությանը

Իրադարձային 10.05.2019   15:40   135
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, հայերն ամենուր են, և սա ևս կարևոր առավելություն է: Այս մասին հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ ուրբաթ օրը հյուրընկալելով իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:

Նախագահը նշել է, որ «Դասո սիստեմս»-ի ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում քննարկել են համագործակցության հնարավորություններն ու հավանական ուղղությունները: «Մենք պետք է բացահայտենք, թե ինչ կարող ենք անել միասին», - ասել է Արմեն Սարգսյանը և հավելել. - «Նախ և առաջ՝ բացահայտել երկրի կրթական հատվածը, քանի որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործելու համար պետք է ունենանք ճիշտ կրթական համակարգ: Ես համոզված եմ, որ մեր շուրջն ունենք տաղանդավոր մարդիկ: Մենք Խորհրդային Միությունից ժառանգել ենք բավականին լավ կրթական համակարգ, մասնավորապես՝ բնական գիտությունների ոլորտում»:

Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Քրիստիան Նարդենը մասնավորապես ասել է. - «Մեծ պատիվ է լինել այստեղ: Այցի ընթաքում ուզում ենք հասկանալ, թե որոնք են այն ոլորտները, որտեղ կարող ենք աշխատել: Մարդիկ են ապագայի բանալին, ամեն բան սկսվում է մարդկանցից, այդ իսկ պատճառով մենք այդքան հետաքրքրված ենք՝ բացահայտելու Հայաստանի կրթական համակարգը և տեսնելու, թե ինչպես կարող ենք մեր նպաստը բերել նոր սերնդի կրթության գործում, ինչը, ի վերջո, մեծ ներդրում է՝ ուղղված ավելի լավ ապագա ունենալուն: Ապագան հնարավորություն է, այլ ոչ թե սպառնալիք: Տեխնոլոգիաներն ապագայում կարող են հիանալի գործիք լինել, եթե դրանք ճիշտ օգտագործվեն»:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում անցկացնելիք ժամանակն ընկերության ներկայացուցիչներին թույլ կտա բացահայտել երկրի հնարավորությունները, կրթական և գիտական ներուժը: «Այս ամենը ձեզ կտա ընդհանուր պատկերացում և հնարավորություն՝ ծրագրելու, թե ինչ կարող ենք անել», - ընդգծել է Արմեն Սարգսյանը:

«Դասո սիստեմս»-ը գործում է Dassault Group ֆրանսիական հանրահայտ ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտին, մասնավորապես՝ ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի և այլ բնագավառներում:

Միջազգային խոշորագույն այս ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 140 երկրներում:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon