Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեքսիկայի նախագահին

Իրադարձային 16.09.2020   11:28   24

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկական Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Մեքսիկայի հետ բազմաշերտ համագործակցությունը:

Հանրապետության նախագահն Անդրես Մանուել Լոպես Օբրադորին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Մեքսիկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: 



 Պիտակներ
         Մեքսիկա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb