Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին Սահմանադրության օրվա առթիվ

Իրադարձային 03.05.2021   12:45   32

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Կարևորելով Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացումն ու խորացումը՝ Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ առավել սերտ փոխգործակցությամբ կհաջողվի հայ-լեհական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Նախագահ Արմեն Սարգսյանն Անջեյ Դուդային մաղթել է քաջառողջություն, իսկ Լեհաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: 


 Պիտակներ
         Արմեն Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb