Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է շնորհել

Իրադարձային 04.09.2019   14:18   107
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԱԻՆ աշխատողի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել:

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցների պարգեւատրել՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Արտակ Ջանիբեկի Նահապետյանին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ

Սերոբ Սանասարի Գաբրիելյանին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ

Երախտագիտության մեդալով՝

Վահե Սուրիկի Հովհաննիսյանին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրու հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության կապիտան

Գեորգի Սարգիսի Մխիթարյանին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փրկարարական ծառայության ավագ ենթասպա»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԱԻՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon