Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ

Հրատապ 26.02.2021   12:56   117

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Ինչպես հայտնել ենք, երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք»,- ասված է հաղորդագրության մեջ: 


 Պիտակներ
         Օնիկ Գասպարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb