Արմեն Սարգսյանը ​ մասնակցել է Հոլոքոսթի​ հիշատակին​ նվիրված միջազգային համաժողովին

Իրադարձային 24.01.2020   11:03   395

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երուսաղեմում մասնակցել է Հոլոքոսթի​ հիշատակին​ նվիրված 5-րդ միջազգային համաժողովին։

«Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում համախմբել էր աշխարհի ավելի քան 40 պետությունների ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Համաժողովը բացել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինը, որի հովանու ներքո էլ, «Հոլոքոսթի հիշատակի համաշխարհային ֆորում» հիմնադրամի և Յադ Վաշեմի համագործակցությամբ, տեղի է ունենում համաժողովը: Շնորհակալություն հայտնելով համաժողովի​ մասնակից երկրներին համերաշխության համար՝ նա ուղերձ է հղել՝ հիշել և երբեք չմոռանալ:

Համաժողովի շրջանակում նախագահ Սարգսյանը զրույցներ է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիի հետ:

Հայաստանի նախագահը և համաժողովի մասնակից մյուս պետությունների ղեկավարները ծաղկեպսակներ են դրել Վարշավայի գետտոյի ապստամբության հուշակոթողին, որի հեղինակն աշխարհահռչակ հրեա քանդակագործ և նկարիչ Նաթան Ռապապորտն է, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին:



 Պիտակներ
         Հոլոքոսթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon