Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ

Իրադարձային 14.11.2019   13:33   112
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային՝ մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

«Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Վրայլային՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-հունական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղղված ջանքերի համար:

Նա հաջողություններ է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ: Դեսպան Վրայլան նշել է, որ Հայաստանից մեկնում է ջերմ տպավորություններով ու հիշողություններով: 

«Ձեր երկիրը հրաշալի պայմաններ է ստեղծել իմ աշխատանքի համար: Հուսով եմ, որ կարողացել եմ իմ ներդրումն ունենալ մեր՝ արդեն իսկ գերազանց հարաբերություններում»,-նշել է դեսպանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցին՝ այն կարևոր համարելով երկկողմ հարաբերությունների խորացման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Հունաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon