Արմեն Սարգսյանը հանդիպել է մի շարք պետական բուհերի ռեկտորների հետ

Իրադարձային 08.04.2021   14:19   39

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է մի շարք պետական բուհերի ռեկտորների հետ:

Հանդիպմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Աղգաշյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթին:

Բուհերի ռեկտորներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել փաթեթի վերաբերյալ:


 Պիտակներ
         Արմեն Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb